ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երևանում 16-17-րդ դարերի գինու հնձանը քանդել, հողին են հավասարեցրել

Երևանում 16-17-րդ դարերի գինու հնձանը քանդել, հողին են հավասարեցրել
16.11.2019 | 16:09

Բնապահպան Մարի Չաքրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, թե ահազանգ է ստացել Դալմայի այգեգործներից, որ այս 16-17-րդ դարերի հնձանը քանդվում է: Ավելի ուշ արդեն Մարի Չաքրյանը մեկ այլ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի գինեգործության մշակույթի վառ օրինակներից մեկը արդեն ավերակ է։

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ